Արևմտյան Ատրպատականի հայերը ևս կմասնակցեն վաղն Իրանում կայանալիք քայլերթին
Օրվա թեմա
17:47 16/08/2012

Արևմտյան Ատրպատականի հայերը ևս կմասնակցեն վաղն Իրանում կայանալիք քայլերթին

Իրանի Արևմտյան Ատրպատականի (Արևմտյան Ազարբայջան) հայերը ևս կմասնակցեն վաղն Իրանում կայանալիք «Ղոդսի» միջազգային օրվան նվիրված քայլերթին:

Այդ մասին, իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ,  հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուրմիայի հայերը` որպես Իրանի ժողովրդի մի մասնիկ, իր մասնակցությունը կունենա «Ղոդսի» միջազգային օրվան նվիրված քայլերթին»:

Հավելենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով:

Նշենք, որ «Ղոդսի» միջազգային օրը նշվում է Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը: Այդ օրն անցկացվող քայլերթով մուսուլմանները ցուցադրում են իրենց միասնությունը: 

Placeholder
Արևմտյան Ատրպատականի հայերը ևս կմասնակցեն վաղն Իրանում կայանալիք քայլերթին