Հիմնադրվեց «Հայ արտ սինեմա»-ն
Մշակույթ
14:37 16/08/2012

Հիմնադրվեց «Հայ արտ սինեմա»-ն

Կառավարության որոշմամբ «Պարադիզ» ՍՊԸ-ն, կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ-ն, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ն, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի ազգային կինոակադեմիա» ՀԿ-ն, Ուկրաինայի քաղաքացի Ռոման Բալայանը և Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, հիմնադրում են «Հայ արտ սինեմա» հիմնադրամը։ Հիմնադիրներին առաջարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հովհաննես Ավագյանին։

Կառավարության հաղորդմամբ, որոշման ընդունումը պայմանավորված է ժամանակակից հայ կինոյի, կինեմատոգրաֆի զարգացման, կրթական համակարգում բարձրակարգ ռեժիսուրայի ստեղծման անհրաժեշտությամբ։
 

Placeholder
Հիմնադրվեց «Հայ արտ սինեմա»-ն