Զարմանքով ծանոթացանք ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետի գնահատականներին. Ղուկասյանը` Խ. Հարությունյանին
Քաղաքական
12:41 17/08/2012

Զարմանքով ծանոթացանք ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետի գնահատականներին. Ղուկասյանը` Խ. Հարությունյանին

Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունը պատասխանել է պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանին: Հիշեցնենք, օրերս հրավիրած ասուլիսում պատգամավորը հայտարարել է, որ Վարդան Ղուկասյանը, որպես քաղաքապետ, սպառել է իր բոլոր ռեսուրսները:

Պատասխանում նշվում է, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնում Ղուկասյանի  վերստին առաջադրման դեպքում էլ, եթե անգամ միավորվեին դիմության և ընդդիմության թեկնածուները, Վարդան Ղուկասյանի ժողովրդական հաղթանակը միանշանակ էր և աներկբա:

«Զարմանքով ծանթոցանք ԱԺ պատգամավոր, ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատականներին, որոնք վերաբերում էին Վարդան Ղուկասյանի գործունեությանը:

Հետաքրքիր է, թե տարիների լռությունից հետո, ինչու է նա հիմա սկսել իր դատողությունները ներկայացնել, իրապես անտեղյակ լինելով Գյումրու գործող քաղաքապետի գործունեությունից, Գյումրու վերածննդից:

Հայտնի է, որ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Վարդան Ղուկասյանի տարիների աշխատանքն ու ներդրումն անուրանալի է: Նրա ջանքերի շնորհիվ մարզում Հանրապետական կուսակցության անդամների թիվը եռապատկվեց:

Իսկ 2012 թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ն մարզում հաղթեց, հավաքելով 46.126 ձայն: Այնպես, որ Խ.Հարությունյանը լինելով կուսակցության համամասնական ցուցակում, ԱԺ պատգամավոր է դարձել նաև Վարդան Ղուկասյանի ունեցած և առկա ռեսուրսների շնորհիվ:

Թող անհամեստություն չհամարվի, բայց Գյումրու քաղաքապետի պաշտոնում նրա վերստին առաջադրման դեպքում էլ , եթե անգամ միավորվեին դիմության և ընդդիմության թեկնածուները, Վարդան Ղուկասյանի ժողովրդական հաղթանակը միանշանակ էր և աներկբա»,-ասված է Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարության տարածած պատասխանում:

 

 

 

 

 

Placeholder
Զարմանքով ծանոթացանք ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետի գնահատականներին. Ղուկասյանը` Խ. Հարությունյանին