Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբան. Մարգար Օհանյանը այս պահի դրությամբ ներման խնդրագիր գրելու մտադրություն չունի
«Ես պարբերաբար հանդիպում եմ պարոն Օհանյանի հետ, և նա այս պահի դրությամբ ներման խնդրագիր գրելու մտադրություն չունի»,- այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե անազատության մեջ գտնվող ճանապարհային ոստիկանության նախկին պետը ներման խնդրագիր է ներկայացրել Հանրապետության նախագահին:
Հարցին, թե վերջին անգամ երբ է հանդիպել փաստաբանը Ճանապարհային ոստիկանության նախկին պետի հետ, Մկրտիչ Վասակյանն ասաց, որ նրանց հանդիպումը կայացել է երկու օր առաջ:
«Մենք ուրիշ գործով ենք հանդիպել, և նա անգամ ակնարկ չարեց ներման խնդրագիր գրելու համար: Չէ, նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց փաստաբան Վասակյանը:
Հիշեցնենք` Մարգար Օհանյանը մայիսի 30-ին դատապարտվել էր 6 տարի ազատազրկման. Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, նա` աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում:
Նախորդող հրապարակում` «Օհանյան Մարգարը ինքնամփոփ մարդ է». Ներման խնդրագրի հարցը դեռ չի քննարկվել