«Թռիչք անձրևանոցով». Ծաղկաձորում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզաձույլ արձանը
Մշակույթ
14:17 18/08/2012

«Թռիչք անձրևանոցով». Ծաղկաձորում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզաձույլ արձանը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2008 թվականից /երկու տարին մեկ անգամ/ Երևանի մնջախաղի պետական թատրոնը Ծաղկաձորում կազմակերպում է Մնջախաղի միջազգային փառատոն, որը 2010 թվականից կրում է հայ տաղանդավոր ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունը:

Oգոստոսի 10-15-ը Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում՝ Ծաղկաձորի գլխավոր հրապարակում բացվել է քանդակագործ Դ. Մինասյանի հեղինակած` մեծն արտիստի բրոնզաձույլ արձանը, որի ստեղծման հիմք է հանդիսացել Լ. Ենգիբարյանի «Թռիչք անձրևանոցով» մանրապատումը:

 

Placeholder
«Թռիչք անձրևանոցով». Ծաղկաձորում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզաձույլ արձանը