Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Միաժամանակ ԱԻՆ-ից հայտնում են, որ Սյունիքի և Տավուշի հովիտներում ևԱրարատյան դաշտում առաջացել էբարձր կարգի հրդեհավտանգիրավիճակ:
Ըստ այսօրվա ահազանգերի` Երևանի բուսաբանական այգում այրվել է 900 քմ բուսածածկ տարածք, Դավիթաշենի կամրջի մոտակայքում` 2 հա, Սաֆարյան փողոցում` 80 քմ խոտ, Սպիտակ–Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտ` 1500 քմ խոտ և 6 եղևնի, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Այգ» ռեստորանի մոտակայքում` 3500 քմ բուսածածկ տարածք, Արագածոտնի մարզի Արա գյուղում այրվել է անասնագոմի տանիքը (160 քմ) և 450 հակ պահեստավորված անասնակեր, Արագածոտնի մարզի Ագարակ–Բյուրական ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` 3000 քմ, Աշտարակ քաղաքի Կոմիտասի այգում` 1500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել։