Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես տեղեկացնում է «Boxingscene»-ը, կոստառիկացի բռնցքամարտիկ Ալեխանդրո Մարտինեսը մահացել է հայրենիքում:
2009թ. հուլիսին թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ալբերտո Ռոսասի հետ մենամարտում 24-ամյա Ալեխանդրո Մարտինեսը հայտնվեց կոմայում և Մեքսիկայից տեղափոխվեց հայրենիք:
Կոստա Ռիկայի կառավարությունն ու համաքաղաքացիները հոգում էին նրա բուժման ծախսը և ֆինանսապես օգնում էին բռնցքամարտիկի ընտանիքին: Սակայն փրկել մարզիկի կյանքն այդպես էլ չհաջողվեց: Մարտինեսը մահացավ 27 տարեկանում` այդպես էլ դուրս չգալով կոմայից: