Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դիանա Սիրունյանի վիճակի վերաբերյալ հրավիրած կոնսիլիումը երկու ժամ է տևել: Ինչպես հաղորդել էինք, դրան մասնակցում էին հանրապետության լավագույն մասնագետները, ինչպես նաև` փարիզաբանակ հայտնի ռեանիմատոլոգը:
«Աղջկա վիճակը մի քիչ ավելի ծանր է, քան կար: Միացված է արհեստական շնչառություն, առկա է խորը կոմատոզ: Մտածում ենք, որ կոտրվածքներից ճարպային էմբոլիա է գնացել ուղեղ: Դեմքի ոսկորներն են փշրված, կոնքի ոսկորները: Ներկա պահին վիրահատական որևէ միջամտություն չի կարելի անել»,- հիվանդի վիճակը ներկայացրեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:
Նրա խոսքերով` վաղվանից կսկսեն իրականացնել կոտրված դիմային ոսկորների ֆիքսացիա:
«Գնալով հույսը պակասում է, բայց տա Աստված երեխան դուրս գա այդ վիճակից»,- նշեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին հոր` Սուրեն Սիրունյանի մահից հետո Դիանան 5-րդ հարկից իրեն ցած է նետել: Այժմ նա գտնվում է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
1971 թ. ծնված Սուրեն Սիրունյանը, ով Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետն է, մահացել է սրտի անբավարարությունից: Նրա հոգեհանգիստն այսօր է` Սուրբ Հովհաննես եկեղեցում: