Արոնյանը և Դանիելյանը` «Մտավոր խաղերում»
Սպորտ
15:21 20/08/2012

Արոնյանը և Դանիելյանը` «Մտավոր խաղերում»

Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը կմասնակցեն դեկտեմբերի 12-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք «Մտավոր խաղերի»: Փառատոնի ծրագրում ընդգրկված են արագ, կայծակնային և կույր շախմատի մրցաշարեր:

Արոնյանի մրցակիցները կլինեն Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզևիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Թոփալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգան, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին, Դին Լիրենը:

Դանիելյանը կմրցի Հոու Յիֆանի, Ա. Մուզիչուկի, Կոներուի, Ժաո Քսյուի, Լահնոյի, Չմիլիտեի, Զատոնսկու, Ստեֆանովայի, Խոտենաշվիլիի, Դրոնավալիի, Պաետցի, Ժու Չենի, Կրամլինգի, Սոչկոյի և Կոստենյուկի հետ:

Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Placeholder
Արոնյանը և Դանիելյանը` «Մտավոր խաղերում»