Մոուրինյո. «Ես ավելին էի սպասում «Ռեալից»»
Աշխարհում
13:05 20/08/2012

Մոուրինյո. «Ես ավելին էի սպասում «Ռեալից»»

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» «Վալենսիայի» հետ մրցավեճն ավարտեց ոչ ոքի` 1:1 հաշվով: «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդյունքից գոհ չէ:

«Ես իմ թիմից ավելին էի սպասում: «Վալենսիան» մեզ հետ խաղերում միշտ ասպարեզ է դուրս բերում լավագույն դարպասապահին: Նախորդ տարի` Գուայտն էր, այս տարի` Ալվեսը: Մենք միշտ ձգտում ենք հաղթանակի, իսկ այս անգամ չստացվեց, քանի որ մրցակիցը պարզապես ոչինչ չէր ձեռնարկում: Կրկնում եմ, Ալվեսը լավագույնն էր խաղադաշտում և նրան հաջողվեց մի քանի անգամ փրկել իր թիմին: Այնուամենայնիվ, եթե մենք մի քիչ ավելի լավ հանդես գայինք, ապա վտանգավոր պահերը նույնպես շատ կլինեին»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը: 

Placeholder
Մոուրինյո. «Ես ավելին էի սպասում «Ռեալից»»