Երևանյան միջազգային երաժշտական փառատոն. Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին նվիրված տոնական համերգ` Հայաստանում
Օրվա թեմա
15:44 20/08/2012

Երևանյան միջազգային երաժշտական փառատոն. Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին նվիրված տոնական համերգ` Հայաստանում

Սեպտեմբերի 10-ին մեկնարկելու է Երևանյան միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը: Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս ծրագիրը կներառի սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ, տեղի կունենան վարպետության դասեր, որոնք բաց և լիովին հասանելի կլինեն երիտասարդ երաժիշտների համար: Այս մասին տեղեկացանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից:

Փառատոնը հյուրընկալելու է Բորոդին Քառյակին, Միշել Լեգրանին, Սիմոն Տրպցեսկուն, Անդրեաս Ֆրյոլիխին, Դայշին Կաշիմոտոյին, Դիմուտ Պոպենին, միջազգային փայլուն վաստակ ունեցող հայ այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են, օրինակ, Վահան Մարտիրոսյանը և Սուրեն Բագրատունին:

Փառատոնի փակմանը` հոկտեմբերի 20-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը  City Lights Entertainment-ի (Լոնդոն) հետ համատեղ ներկայացնելու է  երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին նվիրված տոնական համերգ:

 

Placeholder
Երևանյան միջազգային երաժշտական փառատոն. Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին նվիրված տոնական համերգ` Հայաստանում