Արսեն Ջուլֆալակյանը դրոշը կհանձնի Պարաօլիմպիկ խաղերի մասնակիցներին
Սպորտ
13:37 21/08/2012

Արսեն Ջուլֆալակյանը դրոշը կհանձնի Պարաօլիմպիկ խաղերի մասնակիցներին

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ, օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից «Միկա» մարզահամալիրում կանցկացնի սեղանի թենիսի սիրողական մրցաշար:

Մրցաշարին ներկա կլինեն նաև Պարաօլիմպիկ խաղերի մասնակից մեր մարզիկները, իսկ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպանը և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը մեր Պարաօլիմպիկ խաղերի մասնակիցներին կհանձնեն օլիմպիական դրոշը և կճանապարհեն դեպի Լոնդոն: 

Placeholder
Արսեն Ջուլֆալակյանը դրոշը կհանձնի Պարաօլիմպիկ խաղերի մասնակիցներին