Փոխնախարար. Դիանայի մոտ դրական դինամիկա չկա
Առողջություն
11:31 21/08/2012

Փոխնախարար. Դիանայի մոտ դրական դինամիկա չկա

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն այսօր արդեն 3-4 անգամ կապվել է Հանրապետական հիվանդանոց` տեղեկանալու Դիանա Սիրունյանի վիճակի մասին:

«Վիճակը նույն է, մի քիչ էլ դեպի վատը: Դրական դինամիկա չկա: Հիմա փորձում ենք տեսնել` ուրիշ ինչ կարելի է անել»,-ասաց Հայկ Դարբինյանը: Հիվանդի վիճակը մի փոքր կայունանալուն պես բժիշկներն անմիջապես կանցնեն դիմային ոսկրերի ֆիքսացիային:

Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը Սուրեն Սիրունյանի աղջիկն է:  Դիանա Սիրունյանը օգոստոսի 18-ին՝ հոր մահից հետո, ցած է նետվել հինգերորդ հարկից: Ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

 

Placeholder
Փոխնախարար. Դիանայի մոտ դրական դինամիկա չկա