Գյումրիում պայթուցիկ սարք չգտան
Իրավունք
18:07 21/08/2012

Գյումրիում պայթուցիկ սարք չգտան

Տեղզննման աշխատանքների արդյունքում փրկարարները Գյումրիում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.25-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Դելմառ» ռեստորանային համալիրում առկա է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ, որը տեղում իրականացնում է տեղզննման աշխատանքներ:

Դեպքի վայրում են եղել նաև ոստիկանության ու շտապօգնության ծառայության աշխատակիցները:
 

Placeholder
Գյումրիում պայթուցիկ սարք չգտան