Դիանա Սիրունյանի կյանքը փրկել չհաջողվեց
Օրվա թեմա
10:35 22/08/2012

Դիանա Սիրունյանի կյանքը փրկել չհաջողվեց

Օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին, մահացել է Դիանա Սիրունյանը: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:

Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի աղջիկն էր:

Դիանա Սիրունյանը օգոստոսի 18-ին՝ հոր մահից հետո, ցած էր նետվել հինգերորդ հարկից: Ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: 

Placeholder
Դիանա Սիրունյանի կյանքը փրկել չհաջողվեց