Օպերային թատրոնը ներկայացնում է նոր նախագիծ` «Համերգ ճեմասրահում»
Մշակույթ
15:12 22/08/2012

Օպերային թատրոնը ներկայացնում է նոր նախագիծ` «Համերգ ճեմասրահում»

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սկսում է նոր նախագիծ` «Համերգ ճեմասրահում»: Այս մասին Panorama.am-ին հայտնեց թատրոնի տնօրենի օգնական Ազգուշ Ստեփանյանը:

Նրա խոսքերով` առաջին համերգը լինելու է սեպտեմբերի 27-ին, ելույթ է ունենալու վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Համերգները լինելու են շարունակական, հրավիրվելու են նաև հյուրեր: «Փոքրիկ համերգներ ենք կազմակերպելու: Տեղերը լինելու են սահմանափակ, տոմսերն էլ, հավանաբար, կլինեն ավելի թանկ. գինը դեռ չի որոշվել»,- ասաց թատրոնի տնօրենի օգնականը: Ա. Ստեփանյանի խոսքերով` թատրոնն այժմ արձակուրդում է, սեպտեմբերի սկզբին կվերադառնա ու ամեն ինչ ավելի հստակ կլինի:

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը վերանորոգվում է: Այդ պատճառով, ինչպես ասաց Ա. Ստեփանյանը, թատրոնը նման նախագծեր է իրականացնում, իսկ օպերայի ու բալետի խմբերը, նվագախումը հանդես են գալիս տարբեր բեմերում:

Placeholder
Օպերային թատրոնը ներկայացնում է նոր նախագիծ` «Համերգ ճեմասրահում»