Լկտի սուտ է. Վարդան Ղուկասյանի հերթական պատասխանը
Քաղաքական
16:03 22/08/2012

Լկտի սուտ է. Վարդան Ղուկասյանի հերթական պատասխանը

Վերջին ժամերին մամուլում և կայքերում տարածվող այն տեղեկությունը, թե Գյումրու քաղաքապետարանից տարվում է տեխնիկա, գորգեր, կահույք, լկտի սուտ է: Այս հայտարարությունը քիչ առաջ տարածեց Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը:

««Տանելու» մոլոցքը բնորոշ է բարոյականության այլ նորմեր դավանողներին:

Վստահաբար կարող ենք ասել, որ այդօրինակ բամբասանքները շրջանառության մեջ են դրված մեկ օրվա կյանքի համար հորինված «անունների» կողմից:

Զարմանալի է, որ մամուլը տեղ է տալիս անառողջ մտքեր տարածող «ցեխերի» արտադրանքին և չգիտես ինչից դրդված, կեղծ տեղեկատվությունը տարածում կայքերում և թերթերում:

Գյումրու քաղաքապետարանում որևէ իր անգամ չի տեղաշարժվել, քաղաքապետարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Գյումրու գործող քաղաքապետի թիմը, ինչպես ասում են «պօդ կլյուչ» կառուցած քաղաքը և քաղաքապետարանի շենքը փոխանցում է հաջորդներին, նախապատրաստվելով առաջիկայում վերստին կյանքի կոչել Գյումրուն վերաբերող անավարտ թողած ծրագրերը»,- ասված է տարածած հայտարարության մեջ:

 

 

Placeholder
Լկտի սուտ է. Վարդան Ղուկասյանի հերթական պատասխանը