Զինղեկների հավաք` Արցախում
Կրթություն, գիտություն
19:04 23/08/2012

Զինղեկների հավաք` Արցախում

ԼՂՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների համատեղ պլանի և համագործակցության շրջանակներում, օգոստոսի 22-ից մեկնարկել են հանրապետության հանրակրթական և մասնագիտացված ուսումնական հաստատությունների զինղեկների եռօրյա ուսումնամեթոդական հավաքներ:

ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ` հավաքների ծրագրում տեղ են գտել նախազորակոչային տարիքի դպրոցականների պատրաստությանն առնչվող դասախոսություններ, ցուցադրական, գործնական և հրահանգչամեթոդական պարապմունքներ:

Մասնակիցների առջև դասախոսություններով հանդես են եկել ՊԲ բարձրաստիճան սպաներ և կրթության ու գիտության նախարարության պաշտոնատար անձինք:
 

Placeholder
Զինղեկների հավաք` Արցախում