Աբրահամյանը և Խուդգարյանը կմիանան Դանիելյանին և Մկրտչյանին
Սպորտ
12:45 23/08/2012

Աբրահամյանը և Խուդգարյանը կմիանան Դանիելյանին և Մկրտչյանին

ՖԻԴԵ-ն տեղեկացնում է, որ ևս 2 հայ շախմատիստուհիներ` գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) և միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա), իրավունք են ստացել մասնակցելու այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք աշխարհի կանանց առաջնությանը:

Այսպիսով, աշխարհի առաջնությունում ելույթ կունենան 4 հայ շախմատիստուհիներ` Դանիելյանը, Մկրտչյանը, Աբրահամյանը և Խուդգարյանը:

Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

Placeholder
Աբրահամյանը և Խուդգարյանը կմիանան Դանիելյանին և Մկրտչյանին