«Ա.Պլաստով-Մ.Սարյան» խորագրով ցուցահանդես` Ուլյանովսկում
Մշակույթ
16:08 23/08/2012

«Ա.Պլաստով-Մ.Սարյան» խորագրով ցուցահանդես` Ուլյանովսկում

Սեպտեմբերի 12-ին ՌԴ Ուլյանովսկի մարզի Ա. Պլաստովի անվան գեղարվեստի թանգարանում բացվելու է «Ա.Պլաստով-Մ.Սարյան» խորագրով ցուցահանդես, որն անցկացվելու է գեղանկարիչների «Պլաստովյան աշուն» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակներում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Նրա խոսքերով, թեև Արկադի Պլաստովը տարիքով փոքր է եղել Մ. Սարյանից, բայց նրանք ընկերներ են եղել, Պլաստովը Սարյանի դիմանկարն է արել, 1962 թվականին եղել է նրա արվեստանոցում: Մ. Սարյանը բարձր է գնահատել Ա. Պլաստովի արվեստը:

Ռ. Սարյանն ասաց, որ ցուցահանդեսը պաշտոնապես բացվելու է սեպտեմբերի 24-ին: Բացմանը մասնակցելու համար Ուլյանովսկ են մեկնելու նաև մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանը և Ռուզան Սարյանը: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից ցուցադրությանը ներկայացվելու է Սարյանի 10 կտավ: «Ա.Պլաստովի թանգարանում Սարյանի երկու գործ կա, որն անակնկալ էր մեզ համար: Դրանք էլ են ներկայացվելու այդ ցուցադրության ժամանակ»,- ասաց Ռ. Սարյանը: Տպագրվելու է նաև ցուցահանդեսի կատալոգը, օրացույց:

Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 7-ը:

Placeholder
«Ա.Պլաստով-Մ.Սարյան» խորագրով ցուցահանդես` Ուլյանովսկում