Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Biology» ամսագիրը հրապարակել է ֆրանսիացի գիտնականների հետազոտությունը, որով հերքվում են ավելի վաղ արված մի ուսումնասիրության արդյունքները, թե տնային կատուների խնամքը մեծացնում է գլխուղեղի քաղցկեղի առաջացման հավանականութունը: Այս մասին գրում «Medical Xpress» պարբերականը:
Ավելի վաղ, հակառակ պնդմամբ հանդես էին եկել ամերիկացի գիտնականները, ովքեր եզրահանգել էին, թե քաղցկեղի հարուցից հանդիսացող «Toxoplasma gondii» վարաքի առաջացման աղբյուր, ի թիվս այլ հարուցիցչների, հանդիսանում են տնային կենդանիները, մասնավորապես՝ կատուները:
Ֆրանսիացի հեղինակները, ովքեր ներկայացնում են «Tour du Valat» գիտահետազոտական կենտրոնը, ուսումնասիրությունն իրականացրել են Օքսֆորդի համալսարանի գիտնականների մասնակցությամբ:
Ուսումնասիրելով նախկինում արված հետզոտությունները, նրանք եկել են այն եզրահանգման, որ կատուների խնամքը տնային պայմաններում չի ապացուցում կենդանիների տերերի մոտ առավել հաճախ տոքսոպլազմոզի առաջացումը, ինչն էլ կարող էր հանգեցնել գլխուղեղի քաղցկեղի:
Ֆրանսիացի գիտնականների հավաստմամբ, տոքսոպլազմոզով վարաքի հիմնական աղբյուր են հանդիսանում կերակրատեսակների և խմիչքի մեջ առկա բակտերիաները, որոնք նույն հավանականությամբ կարող են օրգանիզմ անցնել սնվելիս: