Դումանյան. Իրավունք չունենք թույլ տալու, որ պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները փոշիանան
Տնտեսություն
17:43 24/08/2012

Դումանյան. Իրավունք չունենք թույլ տալու, որ պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները փոշիանան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է մարզային հիվանդանոցի օրինակելի, արդյունավետ կառավարվող մոդել մշակել։ Նախարարը պաշտոնավարումից ի վեր հասցրել է շատ տեղերում լինել և ծանոթանալ առկա խնդիրներին։ Դրանց մի մասն արդեն լուծվել է, մի մասի լուծումների համար էլ համապատասխան հանձնարարականներ են տրվում։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

«Մտահոգիչ է, որ մարզային մի շարք բուժհիմնարկներ հսկայական տարածքներ են զբաղեցնում և մեծ թվով մահճակալներ պահում։ Միայն այդ շինությունները պահպանելու համար մեծ միջոցներ են ծախսվում։ Այսօր մենք մեր առջև խնդիր ենք դրել բարելավել մարզային առողջապահության, բուժաշխատողների վիճակը։ Եւ իրավունք չունենք թույլ տալու, որ պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները փոշիանան ոչ անհրաժեշտ հսկայական տարածքների պահպանության վրա»,-այս առթիվ ասել է Դերենիկ Դումանյանը։
 

Placeholder
Դումանյան. Իրավունք չունենք թույլ տալու, որ պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները փոշիանան