Տոնական համերգ՝ նվիրված Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակին
Մշակույթ
09:14 24/08/2012

Տոնական համերգ՝ նվիրված Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակին

Հայաստանի հրեական համայնքը 20 տարեկան է: Այդ առիթով այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հրեական համայնքը Հայաստանում» գրքի շնորհանդեսը և համերգ, որին կմասնակցեն Իսրայելից ժամանած արտիստներ:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, նախօրեին Հայաստան է ժամանել Իսրայելի Պետության սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի (Իոել) Էդելշտեյնը, ով նույնպես ներկա է գտնվելու այդ համերգին:

Նշենք նաև, որ այսօր ստորագրվելու է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրեր:

 

Placeholder
Տոնական համերգ՝ նվիրված Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակին