«Amberstar» մրցույթում Նարինե Դովլաթյանն  առաջին մրցանակին է արժանացել
Օրվա թեմա
16:24 24/08/2012

«Amberstar» մրցույթում Նարինե Դովլաթյանն առաջին մրցանակին է արժանացել

Շվեդիայում և Լատվիայում օգոստոսի 21-ին մեկնարկած «Amberstar» երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայուցուցիչ Նարինե Դովլաթյանը «Օրիգինալ երգ» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի: Այս մասին տեղեկացանք նրա ֆեյսբուքայն էջից, որտեղ տեղադրված է նաև առաջին տեղի համար նախատեսված դիպլոմն ու մրցանակը: Նա ներկայացրել է Benjamin Stretta-ի «At my Feet» երգը:

Նշենք, որ ըստ մրցույթի պաշտոնական կայքի, այս անվանակարգում երրորդ տեղն է գրավել մեկ այլ հայ երգչուհի` Աննա Աղամյանը` կատարելով «Բերդ» երգը:

Մրցույթը երեք անվանակարգ ունի` «Օրիգինալ երգ», «Փոփ և ռոք», «Մոդեռն կլասսիկ»: Նախօրեին կայացել է մրցանակաբաշխությանը:

Մրցույթն անցկացվել է Շվեդիայում և Լատվիայում: Այս տարի մրցույթը նվիրված էր «ABBA» խմբի 40-ամյակին:

Placeholder
«Amberstar» մրցույթում Նարինե Դովլաթյանն առաջին մրցանակին է արժանացել