Հայտնի են «Օսկարի» պրոդյուսերները
Մշակույթ
09:25 24/08/2012

Հայտնի են «Օսկարի» պրոդյուսերները

«Չիկագո» ֆիլմի պրոդյուսերներ Կրեյգ Զեյդանը և Նիլ Միրոնը Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կողմից ընտրվել են կազմակերպելու «Օսկարի» 85-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը:

Զեյդանի ու Միրոնի ստեղծագործական դուետը պետք է աշխատի կինոաշխարհի գլխավոր շոուի վրա: Նրանց համատեղ «Չիկագո» մյուզիքլը 2002 թվականին տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել: Երկյակը խոստացել է թարմ ու հատուկ շոու ներկայացնել «Օսկարի» ժամանակ:

«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է 2013-ի փետրվարի 24-ին և ուղիղ եթերում հեռարձակվելու է աշխարհի 225 երկրում: «Օսկարի» պոտենցիալ թեկնածուներն առայժմ անհայտ են:

Placeholder
Հայտնի են «Օսկարի» պրոդյուսերները