Բժշկական համալսարանում աշխատավարձն ու արտասահմանցի ուսանողների վարձավճարը կավելանան
Կրթություն, գիտություն
12:24 24/08/2012

Բժշկական համալսարանում աշխատավարձն ու արտասահմանցի ուսանողների վարձավճարը կավելանան

ԵՊԲՀ-ի տեսական 33 ամբիոնների աշխատակիցների համար 2012-2013 ուսումնական տարին կսկսվի հաճելի անակնկալով։ Սեպտեմբերի 1-ից նրանց աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան։ Բացի այդ, համալսարանի բոլոր աշխատակիցները սեպտեմբերին կստանան 50 տոկոս պարգևավճար: Այս մասին հայտնեցին համալսարանի մամուլի ծառայությունից:

«Կարևոր է, որ աշխատավարձերի բարձրացումը չի ազդի համալսարանի ուսանողների վարձավճարների վրա։ Ինչպես նախկինում տեղեկացվել է, 2012-2013 ուսումնական տարում ԵՊԲՀ-ի վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացիների համար (ուսանողների, ինտերնների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների) ուսման տարեկան վարձաչափերը փոփոխության չեն ենթարկվի: Որոշակիորեն կավելանան միայն արտասահմանցի, այն էլ` այս ուստարում ընդունված ուսանողների վարձաչափերը»,-ասված է հայտարարության մեջ:
 

Placeholder
Բժշկական համալսարանում աշխատավարձն ու արտասահմանցի ուսանողների վարձավճարը կավելանան