Աֆրիկայի արևմուտքում մոլեգնում է խոլերիան
Աշխարհում
12:58 25/08/2012

Աֆրիկայի արևմուտքում մոլեգնում է խոլերիան

Այս տարվա հունվարին Սերա-Լեոնում բռնկված խոլերիայի համաճարակն արդեն տարածվել է երկրի տասը շրջանում: Հիվանդությունից մահացել է 220 մարդ: Նման տվյալներ հրապարակել է «Իտառ-Տասս»-ը` վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարության տարածած տվյալները:

Երկրում հիվանդների թիվը հասնում է 12 140-ի: Հիվանդները հատկապես շատ են մայրաքաղաքի առավել խիտ բնակեցված հատվածում, որտեղ կոյուղատարները վնասված են, չկան զուգարաններ, բնակիչներն էլ կեղտոտ ջուր են օգտագործում:

Մասնագետներն ահազանգում են, որ հիվանդացության մակարդակը կարող է աճել սեպտեմբերին, երբ կսկսեն հորդառատ անձրևները:

Հիվանդությունն արդեն ներխուժել է հարևան Գվինեա, որտեղ մահացել է 82 մարդ, ինչպես նաև Նիգերիա, Մալի:
 

Placeholder