Մերկելը ցանկանում է, որպեսզի Հունաստանը մնա Եվրագոտում
Քաղաքական
15:03 25/08/2012

Մերկելը ցանկանում է, որպեսզի Հունաստանը մնա Եվրագոտում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին կողմ է հանդես եկել Հունաստանի՝ Եվրագոտում մնալու օգտին, և կոչ է արել հապճեպ եզրակացություններ չանել այդ երկրի ֆինանսական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Նախօրեին Հունաստանի վարչապետ Անտոնիոս Սամարաս հետ Բեռլինում կայացած հանդիպումից հետո կանցլերը, մասնավորապես, ասել է .

«Պարտքային ճգնաժամի սկիզբից էլ ես ասում էի, որ Հունաստանը Եվրագոտու մաս է կազմում: Ես ցանկանում եմ, որ այն շարունակի մնալ: Դրանով եմ ես առաջնորդվել բոլոր բանակցությունների ընթացքում», - ասել է Մերկելը լրագրողներին:

Բացի այդ, կանցլերը խոսել է վստահության ամրապնդման կարևորությունից, նշելով, թե միջազգային հանրությունը Հունաստանից սպասում է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, թե Գերմանիայի ֆինանսների նախարարությունը սկսել է ուսումնասիրել Հունաստանի՝ Եվրագոտուց դուրս գալու հնարավոր հետևանքները: Տեղեկատվության համաձայն, նախարարությունում ստեղծվել է հատուկ խումբ, որը մշակելու էր Գերմանիայի հավանական գործողությունները դեպքերի զարգացման նման հեռանկարի պարագայում: 

Placeholder
Մերկելը ցանկանում է, որպեսզի Հունաստանը մնա Եվրագոտում