Հունվարից փախստականի կարգավիճակ է հայցել 90 սիրիահայ
Հասարակություն
13:12 25/08/2012

Հունվարից փախստականի կարգավիճակ է հայցել 90 սիրիահայ

Տարեսկզբից մինչև օգոստոսի 24-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են սիրիահայ 46 ընտանիքների 90 անդամներ: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) ապաստանի հարցերի բաժնից, բոլոր դիմումները բավարարվել են:

Ըստ աղբյուրի, միայն վերջին մեկ ամսում ապաստան հայցել են սիրիահայերի 28 ընտանիքների 53 անդամներ:
Կացարան տրամադրելու խնդրանքով բոլոր դիմումները ՄՊԾ-ի կողմից բավարարվել են, և, ըստ այդմ, կացարան տրամադրվել է դրա կարիքն ունեցող 21 ընտանիքների 51 անդամի: Սիրիահայերի մյուս մասը գերադասել է բնակվել հարազատների, բարեկամների բնակարաններում:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք:
 

Placeholder
Հունվարից փախստականի կարգավիճակ է հայցել 90 սիրիահայ