Արաբագետ. Սիրիահայերի դեմ հայտարարությունն Անկարայի ձեռագիրն է
Քաղաքական
14:05 25/08/2012

Արաբագետ. Սիրիահայերի դեմ հայտարարությունն Անկարայի ձեռագիրն է

«Սիրիայի հայ համայնքի հասցեին տեղի ընդդիմության կողմից հնչեցված սպառնալիքներով  հայտարարությունը  զուտ սադրանք էր», - անդրադառնալով երեկ համացանցում հանդես եկած սիրիական ընդդիմության համապատասխան հայտարարությանը և նույն օրը դրա հերքմանը` այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Ըստ բանախոսի` այդ քայլով փորձ արվեց հայ համայնքին ներքաշել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի մեջ:

«Սա վկայում է, որ ընդդիմության մեջ միասնականություն չկա: Դրա համար հայկական համայնքը պետք է զգուշավոր լինի և պահպանի իր որդեգրած չեզոք դիրքը»,- նշեց արաբագետը:

Նրա կարծիքով` նման հայտարարություն տարածելը ձեռնատու էր առաջին հերթին Թուրքիային, որը փորձում է ավելի շիկացնել իրավիճակը իր հարևան երկրում: «Դա հենց նրա ձեռագիրն է, հատկապես, որ սիրիական ընդդիմությունը նաև Թուրքիայից է ֆինանսավորվում», - ասաց նա:

Placeholder
Արաբագետ. Սիրիահայերի դեմ հայտարարությունն Անկարայի ձեռագիրն է