Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի տարածքում գտնվող Մարութա լեռան հայկական Բարձր Աստվածածին (Սուրբ Աստվածածին) եկեղեցու քանդման վերաբերյալ Սասունի դատախազությունը հետաքննություն է սկսել: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքը:
Նշենք, որ այս տարվա հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքներից ժամանած մոտ 100 հայեր ուխտագնացություն կատարելով դեպի Մարութա սար, մոմ են վառել Սբ. Աստվածածին եկեղեցում ու աղոթք արել, որից մի քանի օր անց անհայտ անձիք քանդել էին եկեղեցու մուտքի և առաստաղի մի մասը: