Մոուրինյո. «Ռեալի» խաղն անտանելի էր»
Աշխարհում
13:02 27/08/2012

Մոուրինյո. «Ռեալի» խաղն անտանելի էր»

Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Խետաֆեից» կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարկացած էր:

«Այո, «Խետաֆեն» արժանի հաղթանակ տոնեց: Արդյունքն ինձ ամենևին չի զարմացնում, հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք տեսանք խաղադաշտում: «Ռեալի» խաղն անտանելի էր և այն հնարավոր չէր դիտել:
«Բարսելոնից» հետ ենք մնում արդեն 5 միավորով, թեև կարող էր լինել 6, եթե չլիներ առաջին տուրի ոչ ոքին: Սակայն «Վալենսիայի» հետ խաղում կարողացանք միավոր վաստակել, քանի որ ավելի շատ էինք խաղում հաղթանակի համար: Իսկ այս խաղում մենք արժանի էինք պարտության»,- զայրացած նշել է պորտուգալացի մասնագետը:

Placeholder
Մոուրինյո. «Ռեալի» խաղն անտանելի էր»