Պույոլին տեղափոխել են հիվանդանոց
Աշխարհում
15:33 27/08/2012

Պույոլին տեղափոխել են հիվանդանոց

«Բարսելոնի» ավագ Կառլես Պույոլն Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Օսասունայի» հետ հանդիպումից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պույոլը խաղի վերջնամասում վնասել է այտոսկրը: Վերականգնման հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում, թեև նախնական բուժզննման արդյունքներն արդեն կան:

«Շնորհակալ եմ բոլորիցդ` անհանգստության համար: Ես ինձ լավ եմ զգում և վստահ եմ, որ շուտով կվերադառնամ խաղադաշտ»,- տվիտտերյան իր էջում գրել է Պույոլը:

Placeholder
Պույոլին տեղափոխել են հիվանդանոց