«Բավարիան» 60 մլն եվրո է առաջարկել Վիդալի ու Մարկիզիոյի համար
Աշխարհում
13:45 28/08/2012

«Բավարիան» 60 մլն եվրո է առաջարկել Վիդալի ու Մարկիզիոյի համար

Մյունխենի «Բավարիան» 60 մլն եվրո է առաջարկել Թուրինի «Յուվենթուսին»` կիսապաշտպաններ Արթուր Վիդալի և Կլաուդիո Մարկիզիոյի համար: Այս մասին հաղորդում է «Tuttosport»-ը:

«Յուվենթուսն» առաջարկն ստացել է երեկ երեկոյան: Այսօր «Ծեր սինյորայի» ղեկավարությունը կքննարկի այն:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մարկիզիոն մասնակցել է «A» սերիայի 36 խաղի և խփել 9 գոլ, իսկ Վիդալը 7 անգամ է աչքի ընկել` 33 խաղում:

Placeholder
«Բավարիան» 60 մլն եվրո է առաջարկել Վիդալի ու Մարկիզիոյի համար