Վարդանիկը ձեռ չի քաշում որդուն` Սպարտակ Ղուկասյանին օրենքով գող «կարգելու» մտադրությունից
Օրվա մամուլ
09:36 28/08/2012

Վարդանիկը ձեռ չի քաշում որդուն` Սպարտակ Ղուկասյանին օրենքով գող «կարգելու» մտադրությունից

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, Գյումրվա արդեն գահընկեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մոտ օրերս պատրաստվում է մեկնել Սոչի: «Ասում են` Վարդանիկը այդպես էլ ձեռ չի քաշում հարազատ որդուն` Սպարտակ Ղուկասյանին օրենքով գող «կարգելու» մտադրությունից և այդ իսկ պատճառով որոշել է այս հարցում նույնպես դիմել ՀՀ սահմաններից դուրս գտնվող իր ընկերների օգնությանը: Ստացվում է` Վարդանիկը իր տղային «թագադրելու» լուրջ ցանկություններից դրդված իրեն այս ու այն կողմ է գցում` հույս փայփայելով, որ այսկերպ Ղուկասյանների գերդաստանի պատիվն ու «վեսը» կարող է փրկել:

Գյումրիում պտտվող լուրերի համաձայն, Ղուկասյանը հանուն իր տղայի շատ կոնկրետ խնդրանքով դիմել է Սոչիում այս օրերին գտնվող և բավականին լուրջ համբավ ունեցող քրեական հեղինակություններից մեկին, որն, ի դեպ, հանրահայտ օրենքով գող Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի թիմից է, ու ասել, որ իր համար որդուն այդ աշխարհում հաստատելն ամեն ինչից վեր գործ է: Ըստ նույն լուրերի, խոսակցություններ կան, որ Վարդանիկը որդու գործերը առաջ տանելու համար դուրս է եկել նաև մեկ այլ հայտնի օրենքով գողի` ազգությամբ վրացի Զախար Կալաշովի` «Շակռո Մալադոյի» շրջապատի վրա` փորձելով հնարավորինս մեծացնել որդու համար «գարանտ» կանգնողների թիվը»,- գրում է թերթը:

Placeholder
Վարդանիկը ձեռ չի քաշում որդուն` Սպարտակ Ղուկասյանին օրենքով գող «կարգելու» մտադրությունից