Բերբատովը կտեղափոխվի «Ֆիորենտինա»
Աշխարհում
15:07 29/08/2012

Բերբատովը կտեղափոխվի «Ֆիորենտինա»

«Մանչեսթեր Յունայթեդի» բուլղարացի 31-ամյա հարձակվող Դիմիտար Բերբատովը մոտ ժամանակներս կհամալրի իտալական «Ֆիորենտինան»: Ֆուտբոլիստն այսօր վաղ առավոտյան մեկնել է Իտալիա` այդ ակումբի հետ անձնական պայմանագիր ստորագրելու համար: Նշվում է, որ կողմերը համաձայնության են հանգել և կստորագրեն երկամյա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Հիշեցնենք, որ Բերբատովը քանիցս հայտարարել է խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ակումբային գրանցումը փոխելու իր ցանկության մասին: Մինչդեռ երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ Ուեյն Ռունիի` երկու ամսով շարքից դուրս գալու պատճառով Ֆերգյուսոնը փոխել է վերաբերմունքը բուլղարացի հարձակվողի նկատմամբ և մտադիր է նրան պահել թիմում:

Placeholder
Բերբատովը կտեղափոխվի «Ֆիորենտինա»