Դել Պիերոյին սպասում են Ավստրալիայում
Աշխարհում
14:58 29/08/2012

Դել Պիերոյին սպասում են Ավստրալիայում

Իտալացի հռչակավոր ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն կարիերան կարող է շարունակել ավստրալական «Սիդնեյ» ակումբում: Այս մասին հայտնում է «Sydney Morning Herald»-ը:

Ակումբի ղեկավարությունը համաձայն է դել Պիերոյին, որն անցած մրցաշրջանից հետո ավարտել է կարիերան «Յուվենթուսում» դարձնել միակ ֆուտբոլիստը, ում աշխատավարձը կգերազանցի Լիգայում հաստատված առավելագույն չափը:

«Ամեն ինչ կանենք` նրան ստանալու համար,- հայտարարել է «Սիդնեյի» գործադիր տնօրեն Տոնի Պինյատան:- Տնօրենների խորհուրդը 100 տոկոսով աջակցում է այս նախաձեռնությանը: Արդեն կապվել ենք դել Պիերոյի մենեջերների հետ, այժմ պատասխանի ենք սպասում: Մենք չենք կատակում, ամեն ինչ, իրոք, շատ լուրջ է: Չեմ կարող ասել` արդյոք ֆինանսական առումով կկարողանա՞նք մրցակցել մյուս ակումբների հետ, բայց ես գիտեմ, որ ամռանը Սիդնեյում խաղալը մեծ հաճույք է, և դա մեր հաղթաթուղթն է»:

Ավելացնենք, որ դել Պիերոյի ծառայություններով հետաքրքրված են Չինաստանի, Արգենտինայի, ԱՄՆ-ի, Թաիլանդի և Շվեյցարիայի մի շարք ակումբներ:

Placeholder
Դել Պիերոյին սպասում են Ավստրալիայում