Ստամբուլում դանակահարել են ռուս երկրպագուի
Աշխարհում
19:45 29/08/2012

Ստամբուլում դանակահարել են ռուս երկրպագուի

Ինչպես և սպասվում էր, Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի «Ֆեներբախչե»-«Սպարտակ» պատասխան հանդիպումը չէր կարող անցնել առանց միջադեպերի, սակայն թուրքերը կրկին անգամ ապացուցում են, որ քաղաքակրթությունից զուրկ ազգ են: Դեռ խաղը չմեկնարկած` նրանք դանակահարել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացու:

Մոսկվայում կայացած առաջին հանդիպման ժամանակ, երբ «Սպարտակի» երկրպագուները վառել էին Աթաթուրքի նկարով պաստառները, պատասխանը չէր ուշացել: Թուրք հաքերները ջարդել էին «Սպարտակի» պաշտոնական կայքը և դրել Աթաքուրքի նկարը` կոչ անելով հարգել իրենց:

Այսօր առավոտյան Ստամբուլ ժամանած երկրպագուներին թուրքերը դիմավորել են քարեր և շշեր նետելով, իսկ հետո էլ դանակահարել են նրանցից մեկին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի «Ֆեներբախչե»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան:

Placeholder
Ստամբուլում դանակահարել են ռուս երկրպագուի