Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը շատ է ուզում վերադառնալ «Համբուրգ»: Այս մասին հայտնում է «The Guardian»-ը: Գերմանական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարել հոլանդացի ֆուտբոլիստի գործակալի հետ և համաձայնեցրել են եռամյա պայմանագրի կետերը: Սակայն գործը բարդանում է նրանով, որ «Տոտենհեմի» հետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Անգլիական ակումբի նախագահ Դենիել Լևին վան դեր Վարտի համար պահանջում է 18 մլն եվրո, ինչը «Համբուրգի» համար պատկառելի գումար է:
Placeholder