ԵՊՀ ընդունվել է 3609 դիմորդ
Կրթություն, գիտություն
12:50 30/08/2012

ԵՊՀ ընդունվել է 3609 դիմորդ

2012-2013 ուսումնական տարվա ընդունելության  արդյունքներով Երևանի պետական համալսարանի բակալավրիատի համակարգում ընդունվել է 3609 ուսանող (5400 դիմորդից)` 19 ֆակուլտետներում 60 մասնագիտություններով: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Համեմատության համար նա նշեց, որ 2010-2011 թթ. ԵՊՀ-ն ունեցել է 3006 ուսանող (4800 դիմորդից): Ռ. Մարկոսյանը նաև տեղեկացրեց, որ օտարերկրյա ուսանողների քննությունն անցկացվում է այլ կարգով, այն կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին:

Նրա խոսքով, 3609 ուսանողից 250-ի 18 տարին լրացել է, զորակոչվել են բանակ, քանի որ ընդունվել են վճարովի համակարգով առանց տարեկետման իրավունքի, կշարունակեն ուսումը, երբ վերադառնան բանակից:

«ԵՊՀ բավարարված է այս տարվա ընդունելության արդյունքներով, ինչը վկայում է, որ ունենք բարձր վարկանիշ, հեղինակություն ուսանողների շրջանում»,- ընդգծեց բանախոսը:

Նշենք, որ այսօր ԵՊՀ-ում սովորում է 20 հազար ուսանող:

Placeholder
ԵՊՀ ընդունվել է 3609 դիմորդ