«Հրաչյա Աճառյան» համալսարանը փակվո՞ւմ է
Կրթություն, գիտություն
20:05 30/08/2012

«Հրաչյա Աճառյան» համալսարանը փակվո՞ւմ է

Քիչ առաջ Panorama.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Հրաչյա Աճառյան» համալսարանը ուսանողների շրջանում արդեն իսկ տարածել է, որ նոր ուսումնական տարում այլևս չի գործելու: Ըստ շրջանառվող լուրերի` Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արդեն իսկ համապատասխան դիմում ստացել է բուհի ղեկավարությունից:

Panorama.am-ը փորձեց ճշտել տեղեկատվության իսկությունը, սակայն ռեկտոր Արմեն Խաչատրյանի բջջայինն անջատված էր: Առաջիկայում մենք կանդրադառնանք այս թեմային:

 

Placeholder
«Հրաչյա Աճառյան» համալսարանը փակվո՞ւմ է