Լոս Անջելեսում հարյուրամյա վարորդը մեքենայով մխրճվել է դպրոցականների մեջ. կան 10-ից ավելի վիրավորներ
Աշխարհում
10:54 30/08/2012

Լոս Անջելեսում հարյուրամյա վարորդը մեքենայով մխրճվել է դպրոցականների մեջ. կան 10-ից ավելի վիրավորներ

ԱՄՆ-ի Լոն Անջելես քաղաքում հարյուրամյա վարորդը «Cadillac» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 11 մարդու, այդ թվում դպրոցականների: Այս մասին գրում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, կորցնելով ուղղությունը, թոշակառու Պրեստոն Քարտերը դուրս է եկել մայթ և մխրճվել խմբված դպրոցականների, ինչպես նաև նրանց հետևից եկած ծնողների մեջ: Հաղորդվում է, թե երեխաներից 4-ին ծանր վիճակով հոսպիտալացրել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Թոշակառուն ոստիկանությունում հայտարարել է, թե միջադեպն արձանագրվել է արգելակների անսարքության պատճառով:
«Շատ եմ ափսոսում, կյանքումս երբեք նման արարք դիտավորությամբ չէի անի», - ասել է Քարտերը: Գործակալությունը հայտնում է, թե մեկ շաբաթից միջադեպի մեղավորը դառնում է 101 տարեկան:

Placeholder
Լոս Անջելեսում հարյուրամյա վարորդը մեքենայով մխրճվել է դպրոցականների մեջ. կան 10-ից ավելի վիրավորներ