Սյունիքի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից. նրան թույլ չեն տվել բացահայտել գործը
Օրվա մամուլ
09:33 30/08/2012

Սյունիքի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից. նրան թույլ չեն տվել բացահայտել գործը

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանի ազատման պատճառը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է: «Մարզպետի և դատախազի փոխհարաբերություններն արդեն երկու տարի է` լարված են: Դեռևս 2010թ. Կապանում սպանություն եղավ, որը վերագրվում էր Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին, սակայն նրա փոխարեն «նստեց» մյուս թիկնապահ Սահակ Սահակյանը: Ըստ լուրերի`դատախազ Թարվերդյանը ցանկացել է մինչեւ վերջ բացահայտել կատարվածը, ինչը նրան թույլ չեն տվել»,- գրում է թերթը:

«Ժողովուրդը» փորձել է լուրը ճշտել դատախազությունից, սակայն 2 օր շարունակ հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Իսկ Սուրեն Խաչատրյանն արդարացել է, թե կապ չունի դատախազի ազատման հետ. «Հիմա ով ինչ ուզում գրում է, հո ամեն գրածի համար ես պատասխան չե՞մ տալու: Զարզանդը դրա հետ ոչ մի կապ չունի: Ամեն օր տարբեր տեղերում դատախազ են հանում ու նշանակում, մարզպետն ի՞նչ կապ ունի»:

Placeholder
Սյունիքի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից. նրան թույլ չեն տվել բացահայտել գործը