Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Թեհրանում է
Քաղաքական
12:01 30/08/2012

Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Թեհրանում է

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Թեհրանում է:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ Չմիավորման շարժման անդամ երկրների 16-րդ համաժողովին մասնակցող ավելի քան 120 պատվիրակությունների ներկայությամբ այսօր ելույթ կունենա ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Նշենք, որ Չմիավորման շարժման համաժողովին մասնակցելու նպատակով, ի թիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Թեհրան են մեկնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամմադ Մուրսին:

Placeholder
Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Թեհրանում է