Վիլանովա. «Ես հպարտ եմ իմ թիմով»
Աշխարհում
13:54 30/08/2012

Վիլանովա. «Ես հպարտ եմ իմ թիմով»

Երեկ թեև Իսպանիայի Սուպերգավաթը բաժին հասավ «արքայական ակումբին», սակայն «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան գովել է իր սաներին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Նախ ուզում եմ շնորհավորել «Ռեալին»` մրցաշրջանի առաջին տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Առաջին րոպեներին դաշտի տերերն առավելություն ունեին և հեղինակեցին 2 գոլ:

Ես հպարտ եմ իմ թիմով, քանի որ 2-րդ խաղակեսում մենք ունեինք հաջողության հասնելու 5 հնարավորություն: Ինչևէ, սա մեզ համար հոգեբանական հարված չէր, քանի որ առջևում մի ամբողջ մրցաշրջան կա»,- նշել է Վիլանովան:

Placeholder
Վիլանովա. «Ես հպարտ եմ իմ թիմով»