Քննարկվել են Արցախում գրականության և մշակույթի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր
Մշակույթ
18:53 31/08/2012

Քննարկվել են Արցախում գրականության և մշակույթի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ՀՀ և ԼՂՀ գրողների միությունների նախագահներ Լևոն Անանյանին և Վարդան Հակոբյանին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին և գերմանացի գրողներ Յուրգեն Յանկովսկուն և Անդրե Շինքելին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության և մշակույթի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է գրականության դերը ազգային ինքնության պահպանման, մատաղ սերնդի դաստիարակության և համամարդկային արժեքների ամրապնդման գործում: Երկրի ղեկավարն այս համատեքստում հատկապես նշել է տարբեր երկրների, այդ թվում նաև՝ Գերմանիայի հետ համագործակցության հաստատման և զարգացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրա համար կան նպաստավոր պայմաններ: 

Placeholder
Քննարկվել են Արցախում գրականության և մշակույթի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր