ԱՄՆ գործակալության ներկայացուցիչը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ  շնորհակալագրով
Կրթություն, գիտություն
18:24 31/08/2012

ԱՄՆ գործակալության ներկայացուցիչը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմայի հետ, ով ավարտում է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունը,  նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Չիմային և նշել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կրթական համակարգի լավագույն  միջազգային գործընկերներից  է: Ա.Աշոտյանը բարձր է գնահատել համատեղ ծրագրերը, որոնք իրականացվել են  ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում:

Իր հերթին  Ջ. Չիման ընդգծել է, որ իր համար Հայաստանում աշխատելը հաճելի և հետաքրքիր է եղել:  Կողմերը հույս են հայտնել, որ սկսված բոլոր ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն և կընդլայնվեն: 

Հայաստանի կրթության ոլորտում բարեփոխումների ծրագրերին ակտիվորեն աջակցելու և արդյունավետ աշխատելու համար Ջաթինդեր Չիման նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարգևատրվել է  ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով: 
Placeholder
ԱՄՆ գործակալության ներկայացուցիչը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով