Դավութօղլուն կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին միջամտել Սիրիայի հարցին
Քաղաքական
11:32 31/08/2012

Դավութօղլուն կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին միջամտել Սիրիայի հարցին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ Ֆրանսիայի հրավերով մասնակցել է խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում սիրիացի փախստականների հարցն է:

Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) պարբերականի` Դավութօղլուն, կոչ անելով խորհրդին արագ միջամտել Սիրիայի հարցին, ասել է «Սիրրիայում անեն ինչ մեր աչքի առաջ է տեղի ունենում: Վարչակարգը ժողովրդի դեմ ինքնաթիռներ, ծանր զենքեր է կիրառում: Դեռ ինչքա՞ն ենք մենք այս ամենը դիտելու: Եթե մենք ոչ մի բան չձեռնարկենք, մենք էլ մեղսակից կլինենք: Արդյո՞ք մեր խիղճը չի տանջի,եթե ոչ մի բան չանենք»:

Placeholder
Դավութօղլուն կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին միջամտել Սիրիայի հարցին