Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակը» գրում է, որ Արագածոտնի մարզի Միրաք եզդիական համայնքում գյուղապետի թեկնածու առաջադրված Ալիկ Նամոյանը երեկ հայտնել է, որ համայնքի գործող ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որին որպես գյուղապետի թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, բացահայտ ապօրինություններ է գործում գյուղում:
Ըստ Նամոյանի, գյուղապետը երկու տուն է գնել համայնքում և ամեն տան վրա պատրաստվում է 20-ական մարդ գրանցել, որոնք միմյանց հետ կապ չունեն և Հայաստանի այլ մարզերի բնակիչներ են: Գրանցումների մի մասն արդեն ձևակերպել է: Թերթն ավելացնում է նաև, որ Միրաքի գյուղապետը սանիկ-քավորական կապեր ունի Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: