Սպարտակ Ղուկասյանին հնարավորությո՞ւն են տվել փախչել
Օրվա մամուլ
09:37 31/08/2012

Սպարտակ Ղուկասյանին հնարավորությո՞ւն են տվել փախչել

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը, հատել է ՀՀ սահմանը և արդեն արտասահմանում է:
«Այդ ինչպե՞ս է ստացվել, որ նա հասցրել է «թռնել».- հարցնում է «Հայկական ժամանակը»:- Խնդիրն այն է, որ նրա նկատմամբ քրգործը հարուցվել է Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետ կապված, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը, բայց իրավապահները կրակոցների մասին «իմացել են» միայն օգոստոսի 28-ին`«ՀԺ»-ում տպագրված տեղեկատվությունից:

Այսինքն, Սպարտակ Ղուկասյանը մոտ 3-4 օր ունեցել է Հայաստանից հանգիստ, առանց շտապելու հեռանալու համար: Դժվար է հավատալ, որ իրավապահները չեն իմացել, որ հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնում կրակել են: Ավելի հավանական է, որ լավ էլ իմացել են, բայց «ժամանակ են տվել», որ Սպարտակ Ղուկասյանը հեռանա, և դրանից հետո են սկսել ակտիվ գործողություններ` «գործը բացահայտելու» ուղղությամբ»:

Placeholder
Սպարտակ Ղուկասյանին հնարավորությո՞ւն են տվել փախչել